HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Արսեն Թորոսյանին եւ իրավապահ մարմիններին

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ մի խումբ բուժաշխատողներ բաց նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին եւ իրավապահ մարմինների։ Նամակը ստորև ներկայացնում ենք նույնությամբ․

«Մեծարգո վարչապետ, ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչներ,

Մենք՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ մի խումբ բուժաշխատողներս երկար սպասելուց, մեր հեղինակությունը վարկաբեկելուց հետո բաց նամակով դիմում ենք Ձեզ այն պատճառով, քանի որ բացի Ձեզանից, անհրաժեշտ ենք համարում մեր հասարակության անդամներին ևս իրազեկել այն խնդիրների, փաստերի մասին, որոնք անհրաժեշտ ենք համարում բարձրաձայնել։

Բազմաթիվ քննարկումների, զրպարտանքների, վիրավորանքների առարկա դարձավ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին մեր ինստիտուտում Հայկուհի Խաչատրյանի պտղի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը՝ պտղի ներարգանդային մահը և մահացած պտղով ծննդաբերությունը, որին ցավում ենք բոլորս։

Համացանցով, մամուլով Հայկուհի Խաչատրյանի, նրա մերձավորների, հովանավորների, ինչպես նաև կեղծ օգտատերերի կողմից օբյեկտիվ ճշմարտության խեղաթյուրմամբ ներկայացվեց, որ իբրև Հայկուհին ծննդաբերել է նորմալ, ունեցել է առողջ երեխա և փոքրիկը բժշկուհի Ռուզաննա Քեհյանի կողմից վաճառվել է արտերկրում։

Այդ տեղեկություններն իրականության հետ ոչ մի աղերս չունեն, քանի որ բժշկուհին նույնիսկ չի մեկնել և մասնակցել արտասահմանում դեպքից բավականին ժամանակ անց տեղի ունենալիք գիտաժողովին։ Նշված սուտ տեղեկությունները ստուգվել, հերքվել են քննիչների և ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն վաստակաշատ բժիշկներին և ինստիտուտը վարկաբեկելու գործընթացը շարունակվում է։ Հայկուհի Խաչատրյանը մեզ վարկաբեկելով միտումնավոր լռում է, որ նույն ծննդատանն ունեցել է 2 առողջ բալիկներ, այնտեղ ծննդաբերել են վերջինիս բազմաթիվ բարեկամները և ոչ մեկ չէր կարող նրա երեխային խլել ու վաճառել։

Նշված կեղծ քարոզարշավը քննության սկզբնական փուլում հերքվեց Ռուզաննա Քեհյանի, հիվանդանոցի աշխատակիցների և փաստաբանի կողմից տարբեր լրատվամիջոցների կողմից իրականացված լրագրողական հետաքննությունների արդյունքում, սակայն դրանից հետո ևս շարունակվեցին երեխայի վաճառքի վերաբերյալ տարատեսակ զրպարտություններն ու անհարկի մեղադրանքները։

Մենք զբաղված լինելով մեր բժշկական պարտքի կատարմամբ, հավատալով իրավապահ համակարգի կողմից օբյեկտիվ քննություն ձեռնարկելու պարտականության կատարման հնարավորությանը, ամիսներ շարունակ համբերատար սպասել ենք քննիչների կողմից ձեռնարկվող նախաքննությամբ ճշմարտության բացահայտմանն ու բարձրաձայնմանը։

Հայկուհի Խաչատրյանը լռում է, որ իր ցանկությամբ է բժշկուհի Ռ․Քեհյանն է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված մանկաբարձական չափորոշիչներին, պահանջներին համապատասխան իրականացրել նրա հղիության վարումն ու հսկողությունը, ինչն անցել է առանց բարդությունների։ Հայկուհի Խաչատրյանը կրկին լռում է, որ այդ ընթացքում հրաժարվել է բժշկուհու նշանակած անհրաժեշտ մի շարք հետազոտություններից, որոնք կարող էին հետագայում էական նշանակություն ունենալ ծննդաբերության ժամանակ։ Խոսք չկա նաև, որ 24․09․2019թ․ Հայկուհու թեթև ցավերի վերաբերյալ գանգատով հիվանդանոց դիմելուց հետո անմիջապես հիվանդանոց ընդունվելու, անհրաժեշտ ծավալի հետազոտությունները կատարելու, մշտապես բժշկուհու և մանկաբարձուհու հսկողության տակ գտնվելու մասին։

Ցավալի է, սակայն բոլորիս կողմից հաստատված փաստ է, որ ինստիտուտ ընդունվելուց ժամեր անց ծնարանում մանկաբարձուհու հսկողության տակ գտնվող Հայկուհի Խաչատրյանի պտղի սրտի զարկերի բացակայության մասին տեղեկանալով ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։ Այդ մասին տեղեկացվել է բժշկուհի Ռ․Քեհյանը, մինչ նրա շատ կարճ ժամանակ անց հիվանդանոց հասնելը Հայկուհի Խաչատրյանը ենթարկվել է ուլտրաձայնային հետազոտության բժշկուհի Նաիրա Համբարձումյանի կողմից։ Վերջինս  Հայկուհի Խաչատրյանին բացատրել, էկրանի վրա ցույց է տվել պտղի սրտի զարկերի բացակայությունը՝ պտղի ներարգանդային մահը։ Նշված հետազոտության կրկնությամբ կրկին անգամ հաստատվել է պտղի ներարգանդային մահը, որի մասին Հայկուհին տեղյակ է պահել ամուսնուն և հարազատներին։ Այդ պատճառով էլ ժամը 18-ի սահմաններում Հայկուհի Խաչատրյանի ամուսինը բուժաշխատողների ներկայությամբ կոտրել է ծնարանի դռան ապակին, հարձակվել է բժշկուհի Ռ․Քեհյանի վրա, ինչին ականատես է եղել ոստիկանությունը։ Մենք անտեսելով կատարվածը, բժշկական չափորոշիչներին համապատասխան, Հայկուհուն օգնել ենք ինքնուրույն ծննդաբերել մահացած պտուղը, որի մասին կրկին տեղյակ ենք պահել ծննդկանի դռան մոտ կանգնած հարազատներին։ Հետագայում Հայկուհին անձամբ ինստիտուտի տնօրինությանը հասցեագրված բողոքով հայտնել էր գերձայնային հետազոտությամբ հաստատված պտղի ներարգանդային մահվան մասին տեղեկացված լինելու հանգամանքը։

Մենք երկար ժամանակ կիսելով Հայկուհի Խաչատրյանի և նրա մերձավորների վիշտը, համբերատար սպասել են քննչական մարմինների կողմից ներարգանդային մահվան պատճառը պարզաբանելու վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության պատասխանին, որի արդյունքները մեզ անհայտ են։

Մենք պատրաստ ենք կրել մեր պատասխանատվությունը, սակայն հորդորում ենք շահագրգիռ կողմերին դադարեցնել միջազգային ճանաչում ունեցող ինստիտուտի, բուժանձնակազմի վարկաբեկումը, ինչն անհիմն մտավախություններ է առաջացնում հղիների, ծննդկանների մոտ՝ անտեսելով մեր տասնամյակների բարի համբավն ու պրակտիկան։

Ցանկանում ենք նաև հայտնել, որ Հայկուհի Խաչատրյանի, ինչպես նաև նրան միացած տասնյակ տարիներ առաջ սեփական երեխաներից հրաժարված կանանց կողմից թեև շարունակվում է ինստիտուտի վարկաբեկումը։ Ռազմիկ Աբրահամյանը առնչություն չի ունեցել Հայկուհի Խաչատրյանի հղիության և ծննդաբերության հետ։ Հուսով ենք, թե վերջիվերջո պարզ կդառնա, թե ում թելադրանքով և ինչի համար են վարկաբեկում ինստիտուտը։

Այս թեմայի վերաբերյալ կեղծ օրակարգը ոչ միայն խաթարում և վարկաբեկում է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության միջազգային և ներպետական մակարդակում  ունեցած բարի համբավը, այլ նաև ակադեմիկոս Ռ․Աբրահամյանի, մյուս բժիշկների, բուժաշխատողների և՜ մասնագիտական, և՜ անձնական հեղինակությունը։ Նշված անձինք խաղում են շատ մայրերի նուրբ զգացմունքների հետ, ստիպում կրկին վերապրել անձնական ողբերգությունը։

Ամփոփելով մեր խոսքը հուսով ենք, որ միջոցներ կձեռնարկեք հնարավորինս կարճ ժամկետում ճշմարտությունը բացահայտելու, հանրությանը պտղի ներարգանդային մահվան պատճառի մասին իրազեկելու և սուտ մատնություն կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար։

Ներքոստորագրյալ բուժաշխատակիցներս ներկա ենք գտնվել մահացած պտղի ծննդաբերությանը և հերձմանը»,– գրված է բաց նամակում։

Նամակը ստորագրած անձանց ստորագրությունները

Մեկնաբանություններ (4)

Arpy
Excuse me my mobile is not supported with Armenian alphabet, that’s why I will write in English. Doctor Ruzan Kehyan is very careful, and professional Doctor, and I don’t believe all that has written against her. I just wonder that such kind of a lady how comes that dares to misuse world’s most holy title , the motherhood in this ugly way. I support Mrs. Ruzan Kehyan
Գայանե Խաչատրյան
Ցավոք ես նույնպես,այդպիսի սթրեսի միջով անցել եմ,ու կուզենաի, որ ոչ մի մայր չտեսնի այդ ցավը։Իսկ բժիշկների մասին կասեի,որ իրենք պարտավոր են թեկուզ ծնողը չի ուզել,կամ չի ցանկացել տեսնի,թեև ես կասկածում եմ,պետք է ծնողին ցույց տան անկախ ամեն ինչից,որպեսզի այսպիսի խնդիրների առաջ ոչ մեկ չկանգնի
Գայանե Խաչատրյան
Ցավոք ես նույնպես,այդպիսի սթրեսի միջով անցել եմ,ու կուզենաի, որ ոչ մի մայր չտեսնի այդ ցավը։Իսկ բժիշկների մասին կասեի,որ իրենք պարտավոր են թեկուզ ծնողը չի ուզել,կամ չի ցանկացել տեսնի,թեև ես կասկածում եմ,պետք է ծնողին ցույց տան անկախ ամեն ինչից,որպեսզի այսպիսի խնդիրների առաջ ոչ մեկ չկանգնի
Мери
Я не понимаю ваше сообщение , котором говориться ,что она машеница !? Зачем ?! Вы не предоставляли ей тело малыша , вы не дали похоронить малыша , почему ? РФ когда умирает ребенок выдают тело матери , а у вас Граждани Армении , и почему в ЗАГС ОФОРМЛЕН РЕБЕНОК С ИМЕНЕМ ЕСЛИ РЕБЕНОК УМЕР ?! У НАС В РОССИИ ТАК НЕ ДЕЛАЮТ , ВЫ ЕЕ НАЗЫВАЕТЕ МАШЕНИЦЕЙ , НО ВЫ САМИ ДУМАЛИ СВОИ ОШИБКИ , КАК ВРАЧЕЙ , ? ПОЧЕМУ СО ВСЕХ СТРАН У РОДИТЕЛЕЙ ОДНО И ТОЖЕ В РАССКАЗАХ УМИРАЕТ РЕБЕНОК ЧЕРЕЗ 3 ДНЯ И НЕ ВЫДАЮТ ТЕЛО . ПОЧЕМУ ?, НА КАКОМ ОСНОВАНИИ ВЫ НЕ ВЫДАЁТЕ ТЕЛО МАТЕРИ И ОТЦУ ? ВЫ КАК ВРАЧИ СВОИ ОШИБКИ НАЙДИТЕ А ПОТОМ НАЧИНАЙТЕ СУДИТЬ ЧЕЛОВЕКА . МОЯ МАМА РОДИЛА 1995 ГОДУ АНРАПЕТАКАНУМ ПРОШЛО 24 ГОДА У НЕЕ 3 ДЕТЕЙ БЛАГОПОЛУЧНАЯ СЕМЬЯ В ДОСТАТКЕ , И УЗНАВ ЩАС ЧТО ЕЕ РЕБЕНОК ЖИВ , ЭТО СТРЕСС ДЛЯ МАТЕРИ . ВЫ НЕ ИМЕЕТЕ ПРАВА ГОВОРИТЬ ЧТО ВСЕ БРОСАЛИ ДЕТЕЙ ЗА ЭТИ СЛОВА Я БРОШУ ВАС КАМЕНЬ , БЫЛА БЫ У МЕНЯ ВОЗМОЖНОСТЬ .... ТАК КАК МОЯ МАМА В ДОСТАТКЕ ПРИ МУЖЕ 4 ОГО РОДИЛА НАСЛЕДНИКА А ЕЙ ЧЕРЕЗ 2 ДНЯ СКАЗАЛИ ОН УМЕР , В ТО ВРЕМЯ ВРАЧИ БЫЛИ ДЛЯ НАШИХ РОДИТЕЛЕЙ БОГАМИ , ВЕРИЛИ КАЖДОМУ СЛОВУ , А ЩАС НЕТТТТТ ВЕЗДЕ ВРАНЬЁ, И ВЫ НЕ БЕЗ ГРЕХА . ТАК ЧТО НЕ ГОВОРИТЕ О ВСЕХ УВАЖАЕМЫЙ ПЕРССОНАЛ РАБОТНИК ВАМ ЭТО ПИСЬМО ОБРАЩЕНИЯ КАСАЕТЬСЯ .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter