Ռազմական ոստիկանությունը կշարունակի անակնկալ ստուգումներ իրականացնել զորամասերում
Ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ից իր աշխատակիցներն անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում՝ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:
ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանաբնույթ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
Հիշեցում. զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել