Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Մարտի 10-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված աշխատանքները և պլանավորված միջոցառումների հետագա ընթացքը, ներկայացվել առաջարկություններ համագործակցության շրջանակում նոր նախաձեռնությունների ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել