HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ Սևան-Գետափ ավտոճանապարհին. կա զոհ

Մարտի 10-ին՝ ժամը 17:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 21-099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռոման Ու.-ին (ծնված 1996 թ․), այնուհետև բախվել «Mercedes C180» և «ՎԱԶ- 2107» մակնիշների ավտոմեքենաներին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեք քաղաքացի (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղափոխվել են Գավառի ԲԿ, իսկ Ռոման Ու.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter