HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է ԱԱԾ-ին թույլատրել եզրակացություն տալ Հայաստանից բոլոր ապաստան հայցողների համար

Ազգային անվտանգություն ծառայությունն (ԱԱԾ) առաջարկում է միգրացիայի ապաստան հայցողի` Հայաստանի ազ­գային անվտան­­գության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տրամադրել ոչ միայն անօ­րի­նական, այլև օրինական մուտք գործածների համար.

«Այդ եզրակա­ցու­թյան առկայությունը կհանդիսանա պար­տադիր պայման՝ միգրացիայի հար­ցերով լիա­զոր մար­մնի կողմից ապաս­տա­նի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար»,-ընդգծել է ԱԱԾ-ն:

Նման փոփոխություն կատարելու առաջարկություն է ԱԱԾ-ն ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Ներկայիս կարգով՝ ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի ծառայությունը ոչ բոլոր դեպքերում պետք է դիմի ԱԱԾ ապաստան հայցողի` Հայաստանի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մա­սին եզրակացություն ստանալու համար: Միգրացիոն ծառայությունը ԱԱԾ է դիմում միայն Հայաստան ան­օրինական մուտք գործած ապաստան հայցողների դեպքում:

«Օրենքով ապաստան հայցողի` Հայաստանի ազ­գային անվտան­գության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակա­ցու­թյան առկայությունը սահմանված չէ որպես պարտադիր պայման միգրացիայի հարցերով լիա­զոր մար­մնի կողմից ապաս­տա­նի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար: Ինչը հնարավորություն է տալիս միգրացիայի հար­ցերով լիա­զոր մար­մնին ապաս­տա­նի տրամադրման հարցով կայացնել որոշում` առանց հաշվի առնելու ազգային անվտան­գու­թյան հարցերով լիազոր մարմնի դիրքորոշումը, որի արդյունքում կարող է ապաստան տրամադրվել այն անձանց, որոնք ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ են ներկա­յացնում»,- որպես հիմնավորում նշել է ԱԱԾ-ն:

Այս փոփոխության շրջանակներում նաև սահմանվելու է, որ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայաց­նելու մասին եզրակացությունը տրվելու է միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումն ստանալուց հետո երկու ամսվա, իսկ արագացված ընթացա­կարգերի կիրառման դեպքում` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter