HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանում 2 հա անտառածածկ տարածքում այրվել են 7 սոճի, 30 կաղնի և բոխի, ջերմահարվել՝ 40 սոճի

Մարտի 11-ին՝ ժամը 19:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երկրորդ ոլորանին հարակից տարածքում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 22:45-ին: Մոտ 2 հա անտառածածկ տարածքում այրվել են 7 սոճի, 30 կաղնի և բոխի, ջերմահարվել՝ 40 սոճի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter