«Հայփոստի» անունից անհայտ անձինք փորձել են քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել կազմակերպության անունից խարդախության փորձերի վերաբերյալ: Ստորեւ՝ հայտարարության տեքստն ամբողջությամբ:
Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն՝ բջջային հեռախոս շահելու վերաբերյալ:
Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նման ակցիա չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել։
Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել