HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդորակ՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Լեզվի կոմիտեն հերթական՝ 13-րդ հորդորակն է հրապարակել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին:  

Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց, մի մասն էլ նորակազմ է, տակավին քիչ հայտնի, բայցև արժանի ճանաչման և գործածության:

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը:

բուլեթ – պարբերակ

էնդեմիա – տեղաճարակ

էպիդեմիա – համաճարակ

էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում

էքստրակտ – հանուկ, մզուկ

ինստրուկտաժ – հրահանգավորում

ինվենտարիզացիա - գույքագրում

ինտուիտիվ – կանխազգացական

լինք – հղում

կլավիատուրա / քիբորդ – ստեղնաշար

կլիենտ – հաճախորդ

կոլաբորատոր – համաշխատող, գործակից

կոլապս – փլուզում, անկում, կործանում

կոնտագիոզ – հպավարակիչ

կոնֆորմիստ – հարմարվող, համակերպվող

հոսթել – իջևանատուն, օթևան

շնուրոկ - քուղ, կոշկակապ, կոշկաթել

պանդեմիա – համավարակ, աշխարհավարակ

պլան – 1. ծրագիր, 2. հատակագիծ, 3. նախագիծ

պլանկա – նշաձող

պրոտոկոլ – 1. արձանագրություն, 2. արարողակարգ

ռեաբիլիտացիոն – վերականգնողական

սպոնտան – ինքնաբուխ, հանկարծաբուխ, հանպատրաստից

սփրեյ – ցողիչ

վոյս մեսիջ – ձայնային հաղորդագրություն

վուլգար - գռեհիկ

տրադիցիա – ավանդույթ

տրամպլին – ցատկահարթակ, ցատկատախտակ

տրիվիալ – տափակ, անհամ

ֆիլիալ – մասնաճյուղ

Մեկնաբանություններ (1)

Վարուժան
Խնդրեմ ականջ սղոցող պացիէնտ բառի հայերենը ձևը պատադրեք հատկապես բոլոր պաշտոնյա ու սովորական բժիշկներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter