HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

Մարտի 11-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: 

ԶՈՒ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասերից մեկում, այցելել ճաշարան, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter