
Զինված ուժերում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը զինված ուժեր՝ հորդորում ենք.
1․հնարավորինս սահմանափակել այցելությունները պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ),
2․խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել