HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՎԾ-ն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթներ՝ քաղաքացիական ծառայության ներքոհիշյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.3-Ղ4-1)

2Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ընդհանուր բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.4-Ղ4-1)

3 Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժնի պետի (ծածկագիր՝ 52-25.1-Ղ4-1)

4Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ (ծածկագիր՝ 52-25.2-Ղ4-1)

5 Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության առաջին բաժնի պետ (ծածկագիր՝ 52-25.5-Ղ4-1)

6 Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության առաջին բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 52-25.5-Մ2-1)

Մրցույթներին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1 դիմում (ձևը լրացվում է տեղում),

2անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3 բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4 աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5 արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող   

   ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6 մեկ լուսանկար՝ 3X4 չափի:

Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթների պաշտոնական հայտարարություններին կարող եք ծանոթանալ ՊՎԾ պաշտոնական կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter