HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Այսօր տեղի է ունեցել նաեւ ԱԺ փոխխոսնակի եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը: 

Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը: 

Հանդիպման վերջում ԱԺ փոխխոսնակը Պետդումայի նախագահին նվիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха» գիրքը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter