HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևան ազգային պարկի տարածքում հանդիսավոր բացվել է հայ-բելառուսական բարեկամության անտառը

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին Սևան ազգային պարկի տարածքում տեղի է ունեցել հայ-բելառուսական բարեկամության անտառի հանդիսավոր բացման արարողությունը։

Միջոցառումը կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում:

Բարեկամության անռառի հանդիսավոր բացումը կատարել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։

 «Հայաստանում առաջին անգամ եմ ծառ տնկում, սակայն իմ կյանքում շատ ծառեր եմ տնկել։ Ինձ համար շատ կարևոր և ողջունելի է, որ Հայաստանում մեծ ուշադրություն  է դարձվում անտառների ավելացմանը և ծառերի տնկմանը։ Կարծում եմ, որ  հասարակությունը կաջակցի այս նախաձեռնությանը և ակտիվորեն կներգրավվի գործընթացին։ Մենք էլ,  որպես գործընկերներ, կանենք հնարավորինը մեր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար՝ տնկիների տրամադրում, տեխնոլոգիաների փոխանակում և այլն», - ասել է Վիտալի Դրոժժան:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը տեղեկացրել է, որ  ծառերի տունկն իրականացվել է 2018 թվականի աշնանը՝ մոտ 10 հա տարածքի վրա և ավելացրել, որ տարիներ անց այստեղ նորից անտառ կլինի։ Անդրադառնալով 2020 թվականի 10 մլն ծառ տնկելու ծրագրին՝ նա նշել է, որ բելառուսական կողմի հետ արդեն իսկ պայմանավորվածություններ կան նոր տնկիների տրամադրման վերաբերյալ։ 

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, բելառուսական պատվիրակության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևան ազգային պարկի ներկայացուցիչներ: 

Հիշեցնենք, որ հայ-բելառուսական բարեկամության անտառը հիմնադրվել է 2018 թվականին, երբ  Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում բելառուսական կողմը Հայաստանին անհատույց նվիրել էր 50․000 հատ սոճու տնկի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter