HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, դասընթացի քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, դասընթացի ուսումնառողները, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր:

«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում՝ հաշվի առնելով ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի դրույթները, ռազմավարական մտածելակերպ ունեցող զինվորական առաջավարներ պատրաստելու ՀՀ ԶՈւ-ի կարիքները, ՀՀ-ում ռազմական գիտության զարգացման և սպայական կադրերի կրթության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Դասընթացի ուսումնառողների ավարտական վկայագրերը հանձնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսումնառողները ստացել են գերազանցության վկայագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter