HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ես քեզ սիրում եմ, արի գնանք զագս»

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ամուսնության պետական գրանցման ժամկետը ներկայիս 30 օրվա փոխարեն սահմանել 7 աշխատանքային օրից ոչ քիչ, սակայն 3 ամսից ոչ ավելի:

Այս ժամկետներն էլ վերջնական չեն: Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 7-օրյա ժամկետը կարող է կրճատվել, եթե կան հարգելի պատճառներ: Իսկ հարգելի պատճառներ են համարվում ամուuնացող անձանց համատեղ երեխա ունենալը, ամուuնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական), ամուսնացող տղամարդու զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության, զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը:

Օրենքի նված փոփոխությանը դեմ էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը: Ըստ նրա' ամուսնացող զույգին պետք չէ շուտ ամուսնացնել, նրանց ժամանակ է պետք կողմնորովելու համար: «Թե չէ, հեռախոսով զանգում են, ասում՝ բարև, ես քեզ սիրում եմ, արի գնանք զագս»,- ասում է Է. Սողոմոնյանը:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չընդունեց պատգամավորի մտահոգությունը' ասելով, որ Սահմանադրությամբ մարդն ամուսնանալու իրավունք ունի, և նա է որոշում, թե երբ ամուսնանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter