HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդանավի բորտուղեկցորդուհու մաքսանենգությունը կանխվել է

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթով պատրաստվում են մաքսանենգ ճանապարհով ոսկեղեն տեղափոխել:

Երեկ արդեն օդանավից գծային բաժին բերման է ենթարկվել բորտուղեկցորդուհի Լուիզա Եղիազարյանը: Նրա ձեռքի պայուսակից հայտնաբերվել է 6 փաթեթ, որոնց վրա գրված են եղել անուններ: Ըստ Եղիազարյանի` նա պետք է թանկարժեք իրերը, առանց մաքսային հսկողության, տեղափոխեր Կրասնոդար և հանձներ տերերին: Այդ ծառայության համար նրան տվել էին 400 դոլար:

«Ընդհանուր քաշով մեկ կիլոգրամ 285 գրամ զարդեղենն առգրավվել և ուղարկվել է ապրանքագիտական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Խեղճ աղջիկ: Հաստատ մի անբարոյականի տղա ուզեցել է ինչ որ մեկին գործի տեղավորի որպես բորտուղեկցորդուհի, դրա համար էլ սարքել է աղջկա գլխին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter