Անակնկալ ստուգայցեր՝ ԶՈՒ զորամասեր
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը:
Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել