HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արամ Սարգսյանն իրեն ԱԺ-ում չի տեսնում եւ նախընտրում է գործադիր մարմինը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով առաջադրվել է ՀԱԿ-ի համամասնական ցուցակով, «Հետքի» հետ զրույցում ասաց, թե խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը մեծամասնականով չի առաջադրում, որովհետեւ Ազգային ժողովում աշխատելու ցանկություն չունի:

«Ես ցանկանում էի ընդհանրապես համամասնական ցուցակում չլինել, որովհետեւ ինձ Ազգային ժողովում չեմ տեսնում: Ինձ գործադիր իշխանության մարդ եմ համարում, ավելի շատ՝ արտադրության, եւ կգերադասեի այդ գործով զբաղվեին մարդիկ, որոնք այդ գործին տիրապետում են, ովքեր օրենսդրական դաշտի փորձ ունեն»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ իր կուսակից ընկերներն ու ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համամասնական ցուցակում իր բացակայությունը համարել են անընդունելի եւ հասարակության մոտ մեկնաբանություններ առաջացնող առիթ եւ հորդորել են, որ թեկնածությունն առաջադրի ընդհանուր ցուցակով: Ինքն էլ «հարգել է նրանց մոտեցումները» եւ առաջադրվել է:

Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է համամասնական ցուցակում առաջադրվել է, որպեսզի հետագայում գործադիր մարմնում տեղ ունենա:

«Բացարձակապես նման ենթադրություն չի կարելի անել: Ընդհանրապես, ես, երբ որեւէ բան չունեմ, դրա վրա պլաներ չեմ ստեղծում: Երբ ՀԱԿ-ը կանցնի խորհրդարան, ես էլ ցուցակով կանցնեմ խորհրդարան: Այդ ժամանակ էլ կմտածեմ, թե ինչ եմ անում: Հիմա այդ հարցերը պատասխան չունեն. չեղածը չեն բաժանում»,- ասաց Արամ Սարգսյանը:

Մեկնաբանություններ (1)

gayane
Sa arden qaxaqakirt motecum e ... inch lav ornak e taniqapashtnerin....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter