HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաների կուտակումներ՝ Վերին Լարսի մաքսակետում․ էկոնոմիկայի նախարարության հայտարարությունը

Էկոնոմիկայի նախարարությունը արտահանողներին տեղեկացնում է, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում:

«Դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին»,-հայտնում է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter