HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Լույսի պես մաքուր» եւ «քաղաքական հաճույքներից զերծ» ՕԵԿ

Այսօր մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Օրինաց երկիր» կուսակցության 10-րդ համագումարը: Ներկա են նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Ժառանգությունից»՝ Կարինե Հակոբյանը, դեսպաններ եւ այլ հյուրեր:

Կուսակցության օրհներգից հետո, որը երգիչ Ֆորշի հայտնի  «Երեւան» երգն է, ձեւափոխված՝ սա «Արթուր Բաղդասարյանն է», ելույթ է ունեցել ՕԵԿ- ի նախագահը:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիրը» «լույսի պես մաքուր է» եւ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու քաղաքական դաշտում:

«Նախագահական ընտրություններից հետո ես շատ բան ունեմ տալու, ստանալու եւ վճարելու»,- ասաց Բաղդասարյանը, ապա դիմելով համագումարին ներկա գտնվողներին՝ հայտարարեց, թե  «ձեռքիցս չեք պրծնի, եթե լավ չաշխատեք» խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Թե ում ինչ է տալու Արթուր Բաղդասարյանը, կամ նրանցից ստանալու, առայժմ պարզ չէ, սակայն ՕԵԿ առաջնորդը հայտարարեց, որ այժմ «քաղաքական հաճույքների ժամանակը չէ»:

Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը սատարում է նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր բոլոր ծրագրերում:

«Նախագահը, լինելով երկրի թիվ մեկ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյան, ցանկանում է իր երկիրը տանել բարեփոխումների ճանապարհով: Մենք աջակցելու ենք Սերժ Սարգսյանին՝ իր բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են Հայաստանն առաջ տանելու, ուժեղ, մրցունակ ու ազդեցիկ երկիր դարձնելուն»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Մեկնաբանություններ (3)

HAYK
diake chi kendananum artur bagdasaryane arden chors tari qagaqakan diak e
drizzlebrain
Հաճույքներից զերծ, տխուր, դատարկ, անհետաքրքիր, հանգած հրաբուխ, հետն էլ առևտրական
gayane
Կուսակցության օրհներգից հետո, որը երգիչ Ֆորշի հայտնի «Երեւան» երգն է, ձեւափոխված՝ սա «Արթուր Բաղդասարյանն է», ելույթ է ունեցել ՕԵԿ- ի նախագահը: Sranov amen inch asvac e... kexciq, kexciq sut sut,`inchpes irenc օրհներգn e...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter