
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2.580.349 է
Ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը:
Այսպես`
1. Քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն 2.580.349 է:
2. Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից ժամանակավորապես հանված և քվեարկության օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 1.471:
3. ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 38:
4. Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածների թիվն է` 0:
5. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 0:
Մեկնաբանել