Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
Մարտի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում , որ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել