HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել ոստիկանությունում

Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հանրային կապերի բաժինը:

Ներկա են եղել կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների պետեր և ծառայությունների ղեկավարներ։

Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողություններն ու պարտականություններն էին։
Արման Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ հանցավորության դեմ պայքարին զուգահեռ ոստիկանները ներգրավված են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում։

Քննարկվել են արտակարգ դրության ընթացքում հանրապետությունում ոստիկանության պահակետերի տեղաբաշխման մասին հարցեր։ Որոշում կայացվեց աշխատանքը համակարգելու համար ոստիկանությունում ստեղծել աշխատանքային խումբ։

Նշվել է, որ հանրապետության բուժաշխատողներին կաջակցի ոստիկանության բժշկական վարչության անձնակազմը։ Ցուցումներ տրվեցին նաև զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։

Քննարկվել է նաև ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողների համաճարակից պաշտպանվածության հարցը։ Այդ ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ ծառայությանը զուգահեռ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով սահմանված լիազորությունները, և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև արտակարգ դրության ընթացքում ոստիկանությանը վերաբերող այլ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter