HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը մերժել է Ջոն Ֆարխոյանին գրավով արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանն օրեր առաջ մերժել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը։

Ջոն Ֆարխոյանի պաշտպան Ռոման Ահարոնյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանում դատախազության բողոքը քննել և այն մերժելու մասին որոշում է կայացրել դատաավոր Արշակ Վարդանյանը։  աշտպանը գործի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չի հայտնում։

Հիշեցնենք, որ Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ: Նա ձերբակալվել է փետրվարի 5-ի, լույս 6-ի գիշերը, ապա ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Միջնորդությունը, թեև բավարարվել է՝ դատարանը որոշել է նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել՝ 5 մլն դրամի չափով:

Քրեական գործով, որով Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ, անցնում է նաև Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը: Վերջինա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Կառավարության որոշմամբ՝ այժմ ազատվել է պաշտոնից, այս պահին գտնվում է կալանքի տակ։

Ջոն Ֆարխոյանը նույնպես այս պահին պաշտոն չի զբաղեցնում: Նա քննչական կոմիտեում աշխատանքից ազատվել է 2020-ի հունվարին՝ ձերբակալումից օրեր առաջ։

Ֆարխոյանը նախկինում եղել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter