HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Հարությունյանը՝ ուսումնասկան հաստատություններում հեռավար ուսուցման անցնելու մասին

Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ բուհերում եւ դպրոցներում իրականացվող հեռավար ուսուցմանը։

Նշեց, որ բուհերի հարցը կարծես թե լուծվել է, քանի որ երեկ տեղի ունեցած ռեկտորների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ինչպես կարելի է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ Հարությունյանի՝ մեկ շաբաթ անց կանցկացվի մոնիտորինգ՝ հասկանալու, թե ինչ արդյունքներ են գրանցվել։

Անդրադառնակով դպրոցներին ՝ նախարարը նշեց, որ մեծ ոգեւորություն են տեսնում, ոորոշ ուսուցիչների, տնօրենների մոտ, որոնք փորձում են տարբեր հարթակներ օգտագործել աշակերտներին ինֆորմացիա եւ գիտելիք փոխանցելու համար։

«Մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում, առանձին դեպքերում դասարաններ, ուսուցիչներ սկել են կիրառել առցանց հարթակներ ՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար, ես ողջունում եմ, եւ ասում, որ իրենք մեր գործընկերներն են, եւ միասին պետք է էս փուլն անցնել», - նշեց Հարությունյանը։

Ներկայացվեց նաեւ այն, որ աշխարհում հատկապես վերջին շաբաթների ընթացքում  700-800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է կրթությունից, սակայն վճարովի մի շարք օն-լայն հարթակների մուտքերը բացվել են, եւ մեծ հնարավորություն է տրվել։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ չեն կարող ապահովել բոլոր հնարավորությունները, սակայն հեռավար ուսուցումը դառնալու է համազգային պիլոտային ծրագիր, որը մեկ այլ մակարդակի է բարձրացնելու կրթության որակը։

Արայիկ Հարությունյանը նշում է, որ 2021-ի դեկտեմբերին արդեն ներդնելու էին հեռավար ուսուցման համակարգ, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված, այն ավելի շուտ է օգտագործվում՝ դառնալով համազգային պիլոտային ծրագիր։

«Մեկ ամիս առաջ «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ կատարվեցին, եւ կարծես թե կանխազգալով իրավական հիմքեր ենք ստեղծում համակարգի գործարկման մասին»,- հավելեց ԿԳՄՍՆ նախարարը։

Ներկայացվեց նաեւ, որ ԿՏԱԿ-ը ստեղծել է պորտալ, որտեղ հեռավար ուսուցման ծրագրեր իրականացնող հարթակների մասին ինֆորմացիա է հավաքված։ Նշեց, նաեւ, որ քանի որ ոչ բոլորն են կարողանալու օգտվել հեռավար ուսուցումից, ապա օգտագործելու են նաեւ հեռուստաեթերը՝ Հանրային հեռուստատեսության եթերում կանցկացվեն դասախոսություններ, իսկ Ucom ընկերությունը տրամադրելու է առանձին ալիք նման դասընթացներ իրականցնելու համար, ըստ նախարարի՝ այս պահին գտնում են ուսուցիչներ, դասախոսություններ ձայնագրում։ ԿԳՄՍՆ-ն նաեւ ունենալու է առանձին յութուբյան ալիք։

Ըստ նախարարի՝  օգտագործելու են տարբեր հարթակներ, խմբային տեսակապեր, էլ փոսետեր եւ երկու շաբաթվա ընթացքում փորձելու են հասկանալ, թե ինչպես է իրականացվելու գործընթացը, որը հնարավորություն կտա հասկանալ, արտակարգ դրությունից հետո կերկարացնենք դասերը թե՝ ոչ։

«Դասաժամերին են արդյոք անցկացվելու դասերը, այդպիսի կարգավորումներ մենք չենք արել, դա կլինի ուսուցիչների նախաձեռնությամբ։ Մենք ուզում ենք ուսուցիչներին ասել, որ օգտագործեն բոլոր միջոցները որոնք ձեռքի տակ կան։

Էս պահին հնարավոր չէ ասել, թե արդյոք հեռավար ուսուցումն ամբողջությամբ կկարողա լրացնել առկա ուսուցմանը, սակայն պետք է  օգտագործել բոլոր հնարավորություններն աշակերտին գիտելիք եւ ինֆորմացիա փոխանցելու եւ նրանց գիտելիքը ստուգելու համար», - հավելեց Արայիկ Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter