HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքը կունենա նոր ճանապարհներ

Երթևեկության կանոնակարգման և բեռնաթաման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր լայնածավալ աշխատանքներ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր 2.5 կմ երկարությամբ եւ 14 մ լայնությամբ երկշերտ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա միանալ նաև Ալմաստ գործարանի հարակից կամուրջի տրասպորտային հանգույցին: Շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսված է ևս մեկ նոր ճանապարհ դեպի բուսաբանական այգի, որով կմիանան Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանները:

Երևանի գլխավոր հատակագծով ևս մեկ նոր ճանապարհաշինական նախագիծ  կիրականացվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապելու նպատակով: Անընդհատ երթեւեկությամբ 2,2 կմ երկարությամբ 4 շերտանի նոր ճանապարհի ընդհանուր հողային պաստառի լայնությունը կլինի 35.5 մետր:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում նախատեսված են նաև ասֆալտապատման եւ որոշ ճանապարհների լայնացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter