HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 147-ի

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ևս 33 դեպք է գրանցվել։ Ընդհանուր՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 147-ի։ Այդ մասին հայտարարություն է տարածել Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

«Վերջին օրերին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 33 դեպք, որոնցից 31-ը՝ Մոսկվայում, մեկը՝ Տոմսկի մարզում, ևս մեկն էլ՝ Նովոսիբիրսկի մարզում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ըստ մարզային իշխանությունների՝ Տոմսկի մարզի բնակիչը վարակվել էր Իտալիայում՝ այցելելով շների ցուցադրության։

Շտաբի տվյալներով՝ բոլոր վարակակիրները վերջին երկու շաբաթներում այցելել են կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսացող երկրներ։ Բոլորը հոսպիտալացվել են ինֆեկցիոն վերակենդանացման բաժանմունքներ։

Մոսկվայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի գրանցման դեպքերի թիվը հասել է 86-ի։ Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև մեկ երեխայի մոտ։ Նոր Մոսկվայի տարածքում գտնվող Կոմունարկայի հիվանդանոցում գտնվում է 408 մարդ, որոնցից 37-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Բոլոր հիվանդների մոտ ախտանիշները թեթև բնույթ ունեն։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 147 դեպք։ Ապաքինվել և դուրս են գրվել Չինաստանի երկու, Ռուսաստանի երկու և Իտալիայի մեկ քաղաքացի։ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հայտարարությունից պարզ է դառնում, որ վարակման դեպքերը կարող են լինել ավելի շատ։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Постоянно получаю звонки, в том числе от близких, с сомнениями, что им не все рассказывают. Типа «все гораздо серьезнее, чем нам говорят власти». Всем объясняю - я рассказываю абсолютно все, что знаю сам. Я получаю информацию в режиме онлайн мгновенно. Например, сегодня получил информацию про третьего заболевшего (ждём верификацию из федерального штаба). Из Ирака. Студент ВШЭ. Его выявили на вокзале, он не успел даже выйти в город. Все, контактировавшие с ним - на контроле. То есть, три заболевших, из которых один - выздоровевший. Все, кто сеют сомнения - хотят поймать хайп! Не верьте им, не ведитесь. Я вам обещаю, что по Нижегородской области вы имеете от Правительства всю достоверную информацию. Тогда спрашивают, почему же власти принимают такие жесткие меры? Если заболевших не так много? Да потому, что мы не хотим допустить ситуацию, сложившуюся в Италии и других странах. Пример Китая показывает, что самоизоляция работает! Поэтому давайте потерпим и потом перевернём эту страницу истории.

A post shared by Глеб Никитин (@gsnikitin) on

«Ես առցանց համակարգով անմիջապես ստանում եմ տեղեկատվությունը։ Օրինակ` այսօր տեղեկություն եմ ստացել երրորդ հիվանդի մասին։ Նա Իրաքից է, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսանող։ Նրան հայտնաբերել են կայարանում, չէր հասցրել նույնիսկ դուրս գալ քաղաքից։ Նրա հետ կոնտակտի մեջ մտած բոլոր անձինք հսկողության տակ են»,- «Instagram»-ի իր էջում գրել է նահանգապետը։ Ավելի վաղ, հաղորդվել էր մարզում երկու հիվանդների մասին։ 

Չորեքշաբթի օրն ուժի մեջ է մտել Ռուսաստան արտասահմանցիների մուտքի արգելման որոշումը, որը կգործի մինչև մայիսի 1-ը։ Վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ մարտի 20-ից սահմանափակվել է դեպի Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ թռիչքները։ Բացառություն կկազմեն միայն Մոսկվա-Լոնդոն և հետադարձ, Մոսկվա-Նյու Յորք և հետադարձ, Մոսկվա-Աբու Դաբի և հետադարձ չվերթները։ Սահմանափակվել են նաև Մոսկվա-Երևան չվերթները։ Հաջորդ շաբաթվանից ռուսական բոլոր դպրոցները մինչև ապրիլի 12-ը կլինեն արձակուրդում։

Ավելի վաղ, «Открытые медиа» և «Ведомости» պարբերականները հայտնել էին, որ մոտ օրերին Մոսկվայում կարող է հայտարարվել արտակարգ դրություն, որի պատճառով կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը, այդ թվում նաև մետրոյի։ Ի պատասխան՝ Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել էր, որ տեղեկատվությունը կեղծ է։ Չորեքշաբթի նաև պարզ էր դարձել, որ կորոնավիրուսի ստուգման թեստ են հանձնել նաև նախագահի աշխատակազմի աշխատակիցները։ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ բոլորի թեստերը եղել են բացասական։

Լուսանկարը՝ «Известия»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter