HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ա1+» -ը դատարանում վիճարկում է ՀՌԱՀ-ի որոշման օրինականությունը

Վարչական դատարանը մայիսի 11-ին սկսեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձանաժողովի (ՀՌԱՀ) դեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած հայցի քննությունը: «Մելտեքս» ՍՊԸ-ն դատարան է դիմել' պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 2010 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը, որով «Ա1+» հեռուստատեսությանը մերժվեց եթեր տրամադրվել:

Նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը գործի քննության առաջին' նախապատրաստական նիստում հայցվոր կողմին առաջարկեց ներկայացնել իր իրավունքի խախտումը և խախտման տեսակը:

Ըստ հացվորի ներկայացուցչի' հանձնաժողովը, օրենքի համաձայն, պարտավոր էր փաստաթղթային անճշտություն հայտնաբերելու դեպքում դիմողին տեղեկացնել խախտման մասին, որպեսզի «Մելտեքս» ընկերությունը վերանայեր հնարավոր անճշտությունները և կրկին մրցույթին մասնակցելու հնարավորություն ունենար: Սակայն հանձնաժողովի նախագահը դա չի արել, և նրա անգործության հետևանքով ընկերությունը զրկվել է մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը միջնորդեց դատաքննությանը որպես երրորդ անձ ներգրավել «Արմնյուզ» ՓԲԸ-ին: Դատարանը բավարարեց միջնորդությունը, և դատական նիստը հետաձգեց անորոշ ժամանակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter