Կառավարությունը որոշեց լուծարել ոստիկանության «02» շաբաթաթերթը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լուծարել «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «կառավարության կողմից տարվող տնտեսական, սոցիալական և բյուջետային քաղաքականությանը համահունչ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է իրականացնի բացառապես իր նպատակներին համապատասխանող եւ դրանից բխող գործառույթներ: Ըստ այդմ՝ որոշվել է դադարեցնել Ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող կազմակերպության գործունեությունը»։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության «02 շաբաթաթերթ» ՓԲԸ-ն ստեղծվել է ոստիկանության պետի 2000 թվականի մարտի 6-ի հրամանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել