HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

Մարտի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի պաշտոնական կայքը։

Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: 

ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորանոցներում, ծանոթացել զորամասերում ընթացող շինարարական աշխատանքներին, հրամանատարական կազմին տվել համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter