
Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանության պետ
Նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել Արման Սարգսյանին ոստիկանության պետ նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։ Արման Սարգսյանը եղել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նախագահի որոշման մեջ նշված է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել