Կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը
Կենտրոնական բանը տեղեկացնում է, որ ՀՀ-ում առկա իրավիճակով պայմանավորված՝ մարտի 23-ից դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։
Քաղաքացիները և իրավաբանական անձինք դիմումները և գրությունները կարող են Կենտրոնական բանկ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։
Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում Կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել