HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Մարտի 20-ին, ժամը 12:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վարդան Գ.-ն և ուղևորներ Վահե Ս.-ն (ծնված 1988 թ.), Աշոտ Խ.-ն (ծնված 1989 թ.), Ռուբեն Մ.-ն (ծնված 1987 թ.) և Նապոլեոն Մ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ:

Բժիշկները Ռուբեն և Նապոլեոն Մ.-երի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Գ.-ին և Վահե Ս.-ին տեղափոխել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Աշոտ Խ.-ն մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter