HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Մշակութային կորոնադադար». ԿԳՄՍ-ն սկսում է նոր նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նրա տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանը քիչ առաջ հրավիրված ասուլին անդրադարձան օնլայն հարթակներ ստեղծելուն և նոր ծրագրերի միջոցով մարդկանց մշակութային կյանքը ապահովելուն։

«Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել ծնողներին, ուսուցիչներին, տնօրեններին եւ աշակերտներին այս գործընթացի մեջ ակտիվ ներգրավվելու համար։ Կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք մենք պատրաստվում ենք առաջիկա օրերին լուծել», - հանդիպման մեկնարկին հայտնեց կրթության գիտության մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով մշակութային կյանքին, ևս մեկ անգամ նշեց՝  քանի որ հանրային միջոցառումներն արգելված են, ապա ակտիվ աշխատում են, որպեսզի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ները ՝ թանգարաններ, գրադարաններ գան վիրտուալ դաշտ և զարգացնեն արդեն ունեցած նախագծերը։

«Մեր շատ գործընկերներ իրենք են առաջարկել և նաև ցուցադրում են իրենց լավագույն արդյունքները սոցցանցերում, իսկ դիտումները հասնում են տասնյակ հազարնների։ Մենք ևս մեկ անգամ փաստում ենք, որ կրթության, արվեստի, մշակույթի նկատմամբ մեր հանրության շրջանում մեծ պահանջ կա», - հայտնեց նախարարը։

Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը խոսեց տնից թանգարան և գրադարան ծրագրերի մասին, տեղեկացրեց՝ ստեղծվել է ընդհանուր հարթակ, որտեղ ավելի համախմբված կարողանում են ներկայանալ թանգարանները և գրադարանները։ Ծրագիրն ունի հեշթեգեր, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ գտնել առցանց թանգարանը կամ գրադարանը։

Անդրադառնալով նոր նախագծերին՝ Խաչատուրյանը հատնեց, որ ստեղծվելու են սփյուրքի հայրենակիցների համար հաղորդումներ՝ արեւմտահայերենով եւ նոր ծրագիր Դիլիջանում գտնվող մեկուսացվածների համար։

«Առաջարկում եմ այս հակաճգնաժամային քայլերը լուծել թատրոնների, գրադարանների, թանգարանների  հետ համատեղ, սա յուրօրինակ իրավիճակ է, որի մեջ հայտնվել ենք բոլորս՝ անկախ մեր կամքից», - խոսքը եզրափակեց նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։

Արայիկ Խզմալյանն էլ խոսեց առցանց ներկայացումների, անվանի դերասանների հետ զրույցների մասին, նշեց, որ կմեկնարկի «Քո սերնդակիցը» նոր նախագիծը, այն կպատմի հայտնի պատանի երաժիշտների մասին, կներկայացնեն, թե «ջանասիրությամբ ու աշխատասիրությամբ ինչպիսի հաջողությունների կարելի է հասնել»։

Ըստ Խզմալյանի՝ առաջիկայում հանրությանը կներկայացվի «Դաս ա» ծրագիրը, որտեղ կներկայացվեն բջջային դասեր, թվային տիրույթ կտեղափոխվի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարումները։ Հանրային հեռուստատեսությամբ կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր եւ կլինեն քննարկումներ հայկական ֆիլմերի վերաբերյալ։

«Սկսել ենք մի նոր նախագիծ,  որը կոչվում է «Մշակութային կորոնադադար», որի ընթացքում նախարարը հրավիրում  է դպրոցականներին շրջել մշակութային այն վայրերում, որոնք թաքնված են հանդիսատեսից», - հավելեց Արայիկ Խզմալյանը։

Հեռուսատատեսությամբ կցուցադրվեն նաև առարկների ընթերցում, և կլինի քննարկում։

Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ այս դադարը հնարավորություն է, և նրանք քննարկում են այս հնարավորությունը օգտագործելու և որակալ վիրտուալ բովանդակություն ստեղծելու հարցը։

«Մենք այս ամիսն օգտագործելու ենք մշակութային հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար, որպեսզի այս դադարից հետո, մեր աշակերտները, ինչու չէ նաև մեծահասակները գրոհեն այս մշակութային հաստատություններ և օգտվեն նրանց տրամադրած ծառայություններից», - խոսքը եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter