HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այբ» կրթական հիմնադրամ. «Մենք կարծում ենք, որ ուսումնական գործընթացը կարող է և պետք է շարունակվի»

«Այբ» կրթական հիմնադրամը տարածել է հաղորդագրություն հեռավար ուսուցման վերաբերյալ.

«Հեռավար ուսուցման մասին այսօր բոլորն են խոսում: Ինչպես գիտեք, 2017 թվականից «Այբ» կրթական հիմնադրամի նախագծերից մեկը՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, տեղայնացնում և տարածում է էլեկտրոնային ուսուցողական նյութեր, որոնք ցանկացած տարիքի սովորողներին տալիս են ինքնակրթվելու և հաջողության հասնելու հնարավորություն։

Մենք կարծում ենք, որ ուսումնական գործընթացը կարող է և պետք է շարունակվի. չէ՞ որ նորագույն տեխնոլոգիաները բարձրակարգ կրթության հետ միասին ձևավորում են ապագայի կրթությունը:

Այսօր «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակում կան ավելի քան 2800 հայերեն տեսանյութ և 1200 վարժություն ու հոդված: Վերջին մի քանի օրվա ընթացքում հարթակի տեսանյութերի դիտումների թիվն աճել է 14 000-ից մինչև 38 000, իսկ միջինում ամեն րոպե հարթակից օգտվում է 445 օգտատեր: Ամեն օր մենք համոզվում ենք, որ երեխաները ցանկանում են սովորել, իսկ ծնողներն ու ուսուցիչները պատրաստ են համագործակցել՝ կրթական գործընթացների շարունակականությունն ապահովելու համար: 

«Քան» ակադեմիայի անվճար առցանց հարթակը հասանելի է բոլորին՝ անկախ սոցիալական հնարավորություններից և վայրից։ Այն հնարավորություն է տալիս սովորելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից, որոնք են մաթեմատիկա, համակարգչային գիտություն և ծրագրավորում, արվեստներ, ֆինանսներ և կապիտալի շուկա, ձեռնարկատիրություն, կրթություն, բնական գիտություններ և այլն։ Հարթակի խաղային տարրերն էլ օգնում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:

Բացի դրանից, հարթակը սովորելու հնարավորություն է տալիս ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին: «Քան» ակադեﬕան առցանց դասարան բերելով՝ ուսուցիչները զգալիորեն բարելավում են իրենց սաների ուսուﬓառության արդյունքները։

Ինչպես օգնել
Այսօր օժանդակելով «Քան» ակադեմիայի հայաստանյան ծրագրին՝ Դուք նպաստում եք մեր երեխաների լավագույն կրթական փորձի տարածմանն այս դժվարին ժամանակաշրջանում, դառնում այս համաշխարհային շարժման մի մասնիկ՝ ապահովելու կրթության համար հավասար պայմաններ բոլորի համար և ամենուրեք: Ձեր օժանդակության շնորհիվ մենք կարող ենք ավելի շատ բնագիտամաթեմատիկական (STEM) նյութեր տեղայնացնել, տարածել «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակում, կազմակերպել ավելի շատ առցանց դասեր Հայաստանի և Արցախի ուսուցիչների, աշակերտների համար՝ անկախ բոլոր արտաքին գործոններից:

Դուք կարող եք օժանդակել մեր ծրագրին՝ նվիրատվություն կատարելով https://donate.ayb.am/ հարթակում կամ պարզապես տարածելով «Քան» ակադեմիայի կայքի հղումը, որպեսզի մեր երեխաները հաղորդակից դառնան նորարար և արդի կրթական լուծումներ առաջարկող հարթակին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter