HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարի սամարացի» նվերներ՝ Վրաստանի հայ երեխաներին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, հանդիսանալով «Բարի սամարացի» միջազգային կազմակերպության Էնելթի խորհրդի լիարժեք անդամ, Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ եւ կազմակերպության Վրաստանի համակարգող Մերաբ Օրագվելիձեի հետ համագործակցությամբ, նախորդ տարիների նման, այս տարի եւս Սուրբ ծննդյան նվերներ բաժանեց Վրաստանի երեխաներին:

Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում դեռեւս ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնակատարության ժամանակ մեկնարկած Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաներին նվերներ տալու գործողությունը աստիճանաբար տարածվեց քաղաքամայր Թբիլիսիում եւ Վրաստանի հայաբնակ շրջաններում ու գյուղերում:

«Բարի սամարացիների» պատրաստած նվերների ուրախությունն ու բերկրանքն ապրեցին Թբիլիսիի հայկական, հանրային եւ կիրակնօրյա դպրոցների սովորողները, հայկական մշակութային եւ հանրային կառույցների աշխատողները եւ երեխաները, հասարակական կազմակերպությունները: Նվերներ ստացան Աջարայի եւ Ջավախքի բոլոր հայաբնակ շրջանների եւ գյուղերի երեխաները, Մառնեուլի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջանների և գյուղերի դպրոցականները, մանկապարտեզի սաները եւ աշխատողները: Տեղերում նվերների բաժանումը կատարվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի հոգեւոր դասի օրհնությամբ, «Բարի սամարացի» կազմակերպության Վրաստանի մասնաճյուղի փոխհամակարգող Կարեն Երիցյանի գլխավորությամբ եւ աշխատակից Վիլեն Խաչատրյանի մասնակցությամբ:

Փոքրիկ տուփերով պատրաստած նվերների միջոցով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր քաղաքների երեխաները իրենց սերն ու բարությունը պարգեւեցին Վրաստանում բնակվող շուրջ 20 հազար իրենց հասակակիցներին: Այս մասին հայտնում է Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter