HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Երաժիշտ Գայանե Ավդալյանը խորհուրդ է տալիս ինքնամեկուսացման օրերը լցնել երաժշտությամբ

Երաժիշտ Գայանե Ավդալյանն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերում մասնակցում էր «Երաժշտական թերապիա» արշավին, որի նպատակն է ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց կյանքը լցնել երաժշտությամբ։

Արշավն իրականացվում էր ԵՊՀ ժուռնալիստիակայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջով։ «Երաժշտական թերապիա» անցկացնելու միտքը ֆակուլտետի ղեկավարությանն է։ Գայանեն եւս ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։

Ուղիղ եթերի ընթացքում երգչուհին կատարեց քաղաքային եւ ազգային երգեր։

«Շատ անգամներ եմ ցանկացել ուսանողների հետ հանդիպել, երգել, զրուցել, բայց հիմա կարանտինի շրջան է։ Առաջարկ ստացա, օնլայն հարթակում ինչ-որ ծրագիր ստեղծել, որպեսզի կարողանանք եւ' երգել, եւ' զրուցել», - ասում է Գայանեն, հետո հավելում, որ երաժշտությունն ու դրական էներգիան կարեւոր գործոններ են, որոնք այս շրջանում պետք է փոխանցել միմյանց։ «Իզուր չէ, որ կարանտինի օրերին մարդիկ իրար հետ, թեկուզ պատշգամբներից, փորձում են երգել միմյանց հետ։ Կարանտինի օրերին գրքեր կարդալու, ֆիլմեր դիտելու հետ մեկտեղ երաժշտություն լսելը եւս կարեւոր է, բայց կարեւոր է նաեւ կենդանի շփումը», - ասում է Գայանե Ավդալյանը։

Վերջինս  2018-ից հանդես է գալիս «Նուրի» բենդում, վոկալիստ է, սակայն արտակարգ դրություն հայտարարվելուց հետո բենդը եւս որոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը։ Ըստ Գայանեի՝ մտածում են ուղիղ եթերով հանդես գալ։ «Բայց սա այդքան էլ պրակտիկ չէ, մենք սովոր ենք իրական հանդիսատեսի, իրական ծափահարություններ, գնահատանքի խոսքերի, էսպես մի փոքր սառն է ստացվում, բայց վստահ եմ՝ դադարի շրջանը կարճ կտեւի, եւ նորից կկարողանանք ներկայանալ հանդիսատեսին», - խոսքը եզրափակում է Գայանե Ավդալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter