Սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կտրամադրվեն աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների:
Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել