HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 37 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 24.853.262 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.500.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 22 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 24.853.262 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (9 բալենի, 1 բարդի, 104 բոխի, 17 թխկի, 48 լորենի, 55 կաղնի, 39 հաճարենի, 6 հացենի, 8 ուռենի, 1 տանձենի, 1 խնձորենի) հաշվարկվել է 22.491.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0.2 խմ թափուկ վառելափայտ, 1 խմ վառելափայտ)՝ 39.600 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (7 ընկուզենի, 4 հացենի, 4 բոխի, 1 թթենի, 1 ալոճենի, 4 կեղծ ակացիա, 1 փռշենի) հաշվարկվել է 577.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպքով (8.54 խմ վառելափայտ, 9.05 խմ թափուկ փայտանյութ, 183 պարկ փայտածուխ)՝ 583.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղնի) հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (8.5 խմ վառելափայտ)՝ 305.712 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 776.750 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 այլանթ) հաշվարկվել է 50.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արարատ՝ նախկինում «Սոնա Մանուկյան Գրիգորի» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

«Ներսես Մելքոնյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000  դրամի չափով վարչական տուգանք։

«Բունիաթյան ի բրատյա» ՍՊԸ –ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ նախկինում «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 11 դեպքով նշանակվել է 600.000 դրամի չափով վարչական տուգանք։

ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (95.000 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.327.388 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter