Մեկնարկել է «Նոր ալիք» մրցույթի նախընտրական փուլը
Մեկնարկել է «Նոր ալիք» միջազգային երաժշտական փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերություն (Եղվարդի խճուղի 1) մարտի 1-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Մասնակցել կարող են բոլոր այն կատարողները, ովքեր իրենց երիտասարդ ու տաղանդավոր են համարում: Կիսաեզրափակիչ փուլն անցած 3-7 մասնակից կմեկնի Մոսկվա' մասնակցելու նախընտրական եզրափակիչ փուլին, որտեղ էլ կորոշվի «Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող այս տարվա մասնակիցը:
Ապրիլի սկզբին Երևանում կկայանա հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչ համերգը, որին ներկա կգտնվեն մրցույթի կազմում ընդգրկված ռուսական շոու-բիզնեսի կատարողներ և հաղորդավարներ: Հայաստան կժամանի նաև մրցույթի պաշտոնական ժյուրին, որին կմինան նաև ոլորտի հայաստանյան մասնագետներ և մրցույթի երաժշտական պրոդյուսերը:
Հավանական փոփոխություններ կան նաև մրցույթի անցկացման վայրի հետ' այս տարի այն հնարավոր է ընդունվածի պես չանցկացվի Յուրմալա քաղաքում: Այդ մասին առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն օրերս մրցույթի պաշտոնական հայկական կայքում' www.newwave.am հասցեով:
Նշենք նաև, որ արդեն իսկ մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել հայկական շոու-բիզնեսի հայտնի կատարողներ և խմբեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել