HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում նախականխիչ-պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում մարտի 31-ի ընտրություններն անցկացնելու համար

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ հանրապետությունում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ:

«Մասնավորապես, հիմքում ունենալով բացառապես ընտրողների առողջական վիճակը անխոցելի պահելու գերնպատակը, քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ:     

Այսպես,  տեղամասային կենտրոններում գտնվողները (ընտրական հանձնաժողովի անդամներ, ընտրողներ և այլ անձինք) ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով  (ալկոհել, քլորակիր), տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:     

Ամուր առողջություն ունենալը բոլորիս համար խիստ կարևոր է: Անպայման իրացնենք մեր ընտրական իրավունքն ապահովված պայմաններում»,- ասված է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter