HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակում մարտի 3-ի ֆորումի մասնակիցների հայտարարությունը

Երևանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին: Այդ մասին է վկայում հանրային մեծ բողոքը Մաշտոցի պուրակի շինարարության դեմ:

Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երևանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք լուծում:

Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը և հանրային շահը մասնավորին ստորադասելը:

Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երևանի լայն հանրության և ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք. ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՈԼՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Եթե քաղաքային իշխանությունը և այլ պատկան մարմինները չեն կարող համարժեք արձագանքել հանրության արդարացի պահանջին, ապա հանրությունը ինքն է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՏԵՐ ԿԱՆԳՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ և թույլ չի տալիս այդ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ գոյությունն ու շահագործումը:

ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ պայքարողների հետ միասին բոլորս պատրաստ ենք կանխել ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁ և ՀԱՍՆԵԼ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԲՈԼՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ԼԻԱՐԺԵՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter