HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր»

Մարտի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում մեկնարկել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

Պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի ղեկավար կազմի և հասարակայնության ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ մարտի 5-ին հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև ՊՆ վարչական համալիրում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, նրա անունը կրող զորամասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter