HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդը մահացել է թունավորումից

Մարտի 4-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման նախանշաններով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Երևանի Նոր Արեշ թաղամասի 45-րդ փողոցի թիվ 3 տան բնակիչներ, 1971 թ. ծնված Մարիա Վարսենիկյանը, 2004 թ. ծնված Վա­րազ­դատ և 2010 թ. ծնված Վաղինակ Մելքոնյանները:

Ըստ բժիշկների՝ տու­ժածներ­ի առող­ջա­կան վիճակը միջին ծանրության է:

Մարտի 3-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ թունավորման նշաններով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 30 տան բնակիչ, 1991 թ. ծնված Կարեն Մեսրոպյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ նույն օրը Կ. Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter