HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

ԱՀԿ․ Միացյալ Նահանգները կարող է դառնալ կորոնավիրուսի նոր էպիկենտրոնը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարետ Հարիսը մարտի 24-ին Ժնևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է կորոնավիրուսի համավարակի նոր էպիկենտրոնը դառնալ, քանի որ այնտեղ վարակը շատ արագ է տարածվում։

Բարձր վարակելիությամբ այս շնչառական վիրուսով ԱՄՆ-ում վարակվել է ավելի քան 42 000 մարդ, ինչի պատճառով նահանգապետերն ամերիկացիներին կոչ են արել տանը մնալ։

«Վերջին 24 ժամում աշխարհում գրանցված նոր դեպքերի 85%-ը գրանցվել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, որից 40%-ը Միացյալ Նահանգներում է եղել»,- ասել է Հարիսը։

Այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կարող է դառնալ նոր էպիկենտրոն, Հարիսը պատասխանել է․ «Մենք այժմ Միացյալ Նահանգներում վարակի շատ մեծ աճ ենք նկատում, այնպես որ՝ հնարավոր է։ Չենք կարող հիմա ասել, որ հենց այդպես էլ կլինի, բայց հնարավոր է։ Այնտեղ շատ մեծ բռնկում կա, որի աճի արագությունը մեծանում է»։

Հարիսը նշել է նաև որոշ դրական նշաններ, ինչպիսիք են երկրում բազմակողմանի թեստավորում կատարելը, այնուհետև հիվանդներին մեկուսացնելուն և վերջիններիս կոնտակտներին գտնելուն ուղղված ջանքերը։ Նա խոսել է նաև «հոգեցունց պատմություններից», թե ինչպես են ամերիկացիներն օգնում միմյանց ճգնաժամի ժամանակ։

Մարգարետ Հարիսի հայտարարությունը հաջորդել է Թրամփի՝ Սպիտակ տանը կորոնավիրուսի ճեպազրույցի ժամանակ արտահայտած այն մտքին, որ Միացյալ Նահանգները շուտով կրկին բաց են լինելու «բիզնեսի համար»։

Լուսանկարը՝ Pixabay-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter