
Հանրային տրանսպորտային միջոցներում ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն միայն նստատեղերի քանակով
Անհատական օգտագործման տրանսպորտային միջոցներում պետք են լինի երկու անձ: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտային միջոցներին, ապա վարորդները պետք է ուղևորներին տեղափոխեն միայն նստատեղերի քանակով, դրանից ավել մարդ նստեցնելու իրավունք չունեն: Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ հավելելով, որ երկու հոգու սահմանափակումը կիրառվելու է նաև տաքսիների դեպքում:
Շիրակի մարզպետը հայտարարել է, թե մարզից Երևան կանոնավոր ուղևորափոխադրումները դադարեցվել են, լրագրողները հետաքրքրվում էին փոխոստիկանապետից, արդյոք մյուս մարզերու՞մ էլ է դադարեցվելու: Հայկ Մհրյանը նշեց, թե չի պատասխանելու հարցին, քանի որ պարետի որոշման այդ հատվածը դեռ չի կարդացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել