HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը:

Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, կարևորել երկու երկրների ղեկավարությունների միջև ուղիղ երկխոսությունն ու իրավիճակից բխող կարծիքների և մտքերի փոխանակումը:

Ըստ հաղորդագրության՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ էմիրաթական փորձն էական նշանակություն կունենա Հայաստանի համար: Իր հերթին Աբու Դաբիի թագաժառանգը նշել է, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին: Զրուցակիցները քննարկել են նաև միմյանց գործնական օժանդակության հնարավորությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter