HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ այսօր «Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել:

«Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ի. Վ.-ն: Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել և չհավատալ խուճապ առաջացնելու նպատակով տարածվող նման կեղծ լուրերի և հետևել պաշտոնական տեղեկատվության»,- նշված է ոստիանության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter