HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսակերտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա մեկ զոհ

Մարտի 25-ին, ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ Սամվել Ի.-ի (ծնված 1970 թ.) դին:

Դեպքի վայր է մեկնել ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խումբը: Պարզվել է, որ պայթել է հակատանկային ժանգոտած արկի պայթուցիչը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter