Արմինե Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ այս անգամ լիակատար ազատ ընտրություններ կլինեն»
«Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել, առավել ևս «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրվել:
«Ես քաղաքականությամբ հետաքրքրված եմ այնքանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կինն եմ, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, որ իմանա, թե իր երկրում քաղաքական ինչ իրադարձություններ են տեղի ունենում, և ակտիվ մասնակցություն ունենա այդ քաղաքականությանը: Բայց ես՝ որպես անհատ, քաղաքականությանը պրոֆեսիոնալ առումով չեմ մասնակցի, որովհետև կարծում եմ, որ ընտանիքում քաղաքականությամբ զբաղվող մեկ մարդը բավ է»,- ասում է Արմինե Հովհաննիսյանը:
Ընտրությունների ժամանակ նախընտրել 5000 դրա՞մ, թե՞ կոնկրետ կուսակցությանը կամ անհատ թեկնածուի: 5000 դրամ նախընտրող ժողովրդի հարցը Արմինե Հովհաննիսյանին շատ է հուզում, սակայն վստահ չէ, որ այս խնդիրը շուտ կլուծվի:
«Ձեռքներս վեր հանենք ու ասենք, որ «արդար ընտրություններ չեն լինում, ուրեմն տարբերություն չկա՝ չպետք է մասնակցենք», սխալ կլինի: Յուրաքանչյուր քայլ, որ անում ենք, լինի բնապահպանական ցույց, թե այլ հասարակական հարց, որ բարձրացնում ենք, մեզ մոտեցնում է արդար ընտրություններին: Չեմ կարծում, որ այս անգամ լիակատար ազատ ընտրություններ կլինեն, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրիս մասնակցությունը շատ կարևոր է և մեկ քայլ առաջ կլինի դեպի ժողովրդավարություն»,- ավելացրեց Արմինե Հովհաննիսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել